
Էլի գերատեսչություններ կմիավորվեն. «Իրատես դե ֆակտո»

«Քաղաքական օրակարգում հերթական գերատեսչությունների միավորման մասին լուրեր են շրջանառվում»,- գրում է «Իրատես դե ֆակտո» թերթը՝ ավելացնելով.
«Այս անգամ խոսվում է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ միավորելու մասին:
Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանի նախարար նշանակվելուց հետո կադաստրն անղեկավար է մնացել: Ճի՞շտ է արդյոք, որ Ձեզ է «տրվում» կադաստրը հարցրի ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանին: Նա լուրը համարեց նախ «ստահոդ», հետո էլ հավելեց, թե նման փոփոխությունը կառավարության լիազորությունների շրջանակում է»:
Ամբողջությամբ կարդացեք «Իրատես դե ֆակտո»-ի այսօրվա համարում։