
2013-ը՝ թանկ ռեկորդների տարի. «ՀԺ»

«Երեկ Աժ-ում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հետաքրքիր փաստ անարգվեց. 2013 թվականը ռեկորդային է եղել Հայաստանի արտաքին պարտքի սպասարկման առումով»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«Նախորդ տարի պետական պարտքի սպասարկմանը (մայր գումար և տոկոսների մարում) պետբյուջեից հատկացվել է 861 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ 2012-ին արտաքին պարտքի սպասարկման գումարը եղել է 239 միլիոն դոլար, իսկ ընթացիկ տարում 298 միլիոն դոլար է:
Արտաքին պարտքի սպասարկման ռեկորդը, սակայն, սպասվում է 2020 թվականին, այդ տարի ՀՀ-ն պետք է իր պարտատերերին վճարի 1 միլիարդ 57 միլիոն դոլար »։
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։