
Իրարանցում կառավարությունում՝ ազատում են 2-րդ և 3-րդ հարկը. «Հրապարակ»

«Նոր վարչապետի «ընդունում-հանձնումից» հետո կառավարությունում «ա լա խորհրդարան» փոփոխություններ են ընթանում»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ վելացնելով.
«Հիշեցնենք` Հովիկ Աբրահամյանի՝ խորհրդարանի խոսնակ դառնալուց հետո ԱԺ երրորդ հարկի իրեն պատկանող հարկաբաժնի ձախակողմյան մասն անջատվեց-մեկուսացվեց, և օձն իր պորտով, հավքն իր թևով չէր կարող թափանցել այնտեղ:
Հիմա նույնը տեղի է ունենում կառավարության 2-րդ հարկում: Ազատվում է ոչ միայն 2-րդ հարկը, այլև` 3-րդ, ուր պետք է նստեն նոր վարչապետի հետ եկած մարդիկ:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։