«Ներողություն եմ խնդրում ձեզանից». Տիգրան Սարգսյան. «ՀԺ»

«ՀՀԿ 15-րդ համագումարին ներկա էր նաեւ Հայաստանի նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Տիգրան Սարգսյանը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Վերջինս լուռ էր, չէր պատասխանում լրագրողների հարցերին։ Սակայն նախկին վարչապետը սիրով պատասխանեց մեր թղթակցի բազմաթիվ հարցերին.

-Պարոն Սարգսյան, ի վերջո ինչո՞ւ հրաժարական տվեցիք։

– Ներողություն եմ խնդրում ձեզանից։

– Ինչո՞ւ չեք պատասխանում հարցերին։

– Ես ներողություն խնդրեցի։

– Որտե՞ղ եք աշխատելու։

-Բայց, ախր ես ներողություն խնդրեցի»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս