Առաջադիմությունը լավ է, բայց դա չի նշանակում, որ ձեր զավակը պետք է «Լամբորջինիով» գնա «Ֆլորենս»՝ Վերջին զանգի. «Հրապարակ»

«Երեկ Երևանում և հանրապետության մարզերում տոնական մթնոլորտ էր տիրում: Անգամ նրանք, ովքեր շրջանավարտներ և նույնիսկ դպրոցականներ չունեն, անմասն չմնացին այդ տոնից»,- գրում է «Հրապարակ»-ը գրում է.

«Ավտոմեքենաների շչակները, փողոցներում խմբերով շրջող զվարթ շրջանավարտները, սրճարաններից լսվող Թաթայի երգը և, վերջապես, օրվա ավարտին Ազատության հրապարակի համերգն ու հրավառությունը բոլորին ասում էին, որ Վերջին զանգն է հնչել: Բնականաբար, բոլորին թվում է, թե իր Վերջին զանգն ուրիշ էր, իրենք էին ուրիշ, իրենց դպրոցն ու ստացած կրթությունն էր ուրիշ:

Ուրիշ, բայց ոչ ավելի լավը, քան հիմա: Այո, հիմա դա շատ ավելի թանկ «հաճույք» է, քան անցյալում: Այո, մեր (ձեր) ժամանակներում աղջիկներն այսպես չէին պճնվում, տղաների հագուկապն այսքան մանրակրկիտ մտածված չէր: Այո, այն ժամանակ Վերջին զանգի հատուկ սցենարներ չէին գրվում, և այսքան երկար պատրաստություններ չէին տեսնում: Բայց չէ՞ որ յուրաքանչյուր ժամանակ ունի իր բնորոշ գծերը, և ամեն ինչ փոխվում է, զարգանում: Եթե դուք մի անշուք հանդես եք արել, ապա մոտակա այգում առաջին անգամ համբուրել ձեր դասարանի ամենագեղեցիկ աղջկա այտը, դա չի նշանակում, որ ձեր զավակն էլ, որը 21-րդ դարի քաղաքացի է, պետք է հենց այդպես անի:

Սակայն դա նաև չի նշանակում, որ ձեր զավակը պետք է «Լամբորջինիի» ղեկին նստի ու «Ֆլորենսում» Վերջին զանգի արարողությանը մասնակցելու համար միջին չինովնիկի 4 ամսվա աշխատավարձը քամուն տա»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս