
Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ. Վաչե Գաբրիելյան. «Ժողովուրդ»

«Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար-նախարար, իսկ այժմ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական Վաչե Գաբրիելյանը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմի միակ անդամն է, ով կառավարության հրաժարականից հետո շարունակեց պաշտոնավարումը»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ներկայացնելով Վաչե Գաբրիելյանի հետ զրույցը.
– Կարծում եմ՝ ՀՀԿ թիմն է, ամեն դեպքում։
– Այսինքն՝ կառավարությունում մնացել եք որպես ՀՀԿ-ի թիմի, այլ ոչ թե Տիգրան Սարգսյանի թիմի ներկայացուցիչ։
– Ես միշտ աշխատել եմ, աշխատում եմ և աշխատելու եմ Տիգրան Սարգսյանի հետ։
– Հիմա կապ ունե՞ք Տիգրան Սարգսյանի հետ։
– Այո։
– Նրա հրաժարականն անակնկալ էր շատերի համար, ասում են՝ նաև անձամբ Տիգրան Սարգսյանի համար։
– Ես կարծում եմ, որ եթե ուշադիր հետևեք բոլոր գործընթացներին, կտեսնեք, որ հրաժարական տվեց ինքը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։