Որևէ մեկը չգիտի՝ մայիսի 29-ին Հայաստանը փաստաթուղթ կստորագրի, թե ոչ. «ՀԺ»
«Ընդամենը 5 օրից՝ մայիսի 29-ին Աստանայում ստորագրվելու է Եվրասիական տնտեսության միության ստեղծման մասին պայմանագիրը, սակայն մինչ օրս պաշտոնապես հայտնի չէ՝ հայկական կողմն ինչ ձևաչափով է մասնակցելու սույն արարողությանը»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով.
«ՀՀ արտաքին քաղաքականության պատասխանատուները մասնավոր զրույցներում նշում են, որ իրավիճակը շատ նուրբ է, ուստի չեն շտապում որևէ հայտարարություն անել։ Իշխանական նեղ շրջանակում խոսվում է, սակայն, որ Սերժ Սարգսյանը, ըստ ամենայնի, կմեկնի Աստանա՝ ներկա լինելու նշված փաստաթղթիի ստորագրմանը։
«ՀԺ»-ի հարցին` հնարավո՞ր է, որ Հայաստանը եւս փաստաթուղթը ստորագրի, որով դառնա ՄՄ եւ Եվրասիական տնտեսական միության անդամ, ու ի՞նչ ձեւաչափով է ՀՀ-ն մասնակցելու գագաթնաժողովին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը պատասխանեց. «Տեղյակ չեմ»»:
Ամբողջությամբ կարդացեք «ՀԺ»-ի այսօրվա համարում։