Պարզվում է` մայրաքաղաքի թիվ 5 և 32 երթուղային գծերը պատկանում են «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ին (շատ ռոմանտիկ անվանում է, չնայած կարող էր էլ ավելի ռոմանտիկ լինել` «Փեսա և աներձագ» ՍՊԸ):
Մուրադյանը համառորեն չի պատասխանում հեռախոսազանգերին, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ, այնուամենայնիվ, նշված տեղեկություններն առնվազն իրականությունից հեռու չեն:
Վեճը թեժացել է այն աստիճան, որ Մուրադ Մուրդյանը կանչել է իր մտերիմներին և նրանք` մոտ 30 հոգով դաժան ծեծի են ենթարկել Վահրամ Բաղդասարյանին:
«Արդեն իսկ ակնհայտ փաստ է, որ Սերժ Սարգսյանը և իշխող կուսակցությունը որևէ մեթոդի առջև կանգ չառան այս տարվա ընթացքում` թուլացնելու ընդդիմադիր այդ ճակատը և չեզոքացնելու այն»:
«Այս պահի դրությամբ հավատարմագրված դիտորդներ չկան, ոչ միջազգային, ոչ տեղական»:
Առաջարկությանը եղել են ընդդիմացողներ, սակայն քանի որ ժողովի պատգամավորների մեծամասնությունը կազմված է եղել Հրանտ Մարգարյանի և ՀՅԴ մյուս ղեկավարների կողմնակիցներից, առաջարկությունը ստացել է մեծամասնության հավանությունը:
«Ես սպասում էի իր դիրքորոշմանը և պատրաստ էի ցանկացած դիրքորոշման»:
«Բոլոր լուրջ, գլխավոր դերակատարները, որոնք կարող էին մրցակցային ընտրություններ ապահովել, դուրս եկան»,-168.am-ին ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը` մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի` նախագահի թեկնածու չառաջադրվելու մասին որոշումը: Արամ Կարապետյանը նշեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրումն իր համար անակնկալ չէր: Թե ով կլինի Կոնգրեսի թեկնածուն նրա համար դեռևս հստակ չէ, բայց մյուս կողմից էլ արդեն […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում մեկնաբանել է Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը:
«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Պաոլո Կոելիոյի անունից:
«Սա, թերևս, հենց այն դեպքն է, երբ և՛ լրագրողը, և՛ պատգամավորը մեր ողջ հասարակությունից, մասնավորապես բոլոր լրագրողներից ներողություն խնդրելու կարիք ունեն»:
«Ինչ որ Րաֆֆին է անում, դա ճիշտ է, դա ազնիվ է, և դա պետք է այդպես լինի, ու ես նրա կողքին պետք է լինեմ»
Ըստ աղբյուրի տեղեկությունների, Մարտուն Գրիգորյանը հանրապետական պատգամավորների հետ զրույցում ակնարկել է այդ մասին:
«Արթուր Բաղդասարյանը 2008 թվականի Մարտի 1-ի ուղիղ պատասխանատուներից է և Հայաստանի պատմության մեջ կմնա որպես ՀՀ քաղաքացիների ընդդիմադիր տրամադրված հատվածի «ամենատպավորիչ» դավաճանության հեղինակ»:
Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը այսօր ներկայացրել է Եվրամիության պաշտոնական տեսակետը Հայաստանի` Ռուսաստանի ու մի քանի այլ նախկին խորհրդային հանրապետությունների հետ մաքսային միության մեջ մտնելու հնարավորության վերաբերյալ։
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ՀՀՇ համագումարի ժամանակ էլ չհայտարարեց առաջադրվել-չառաջադրվելու մասին իր որոշումը:
Կառավարության նիստերի դահլիճում մեկնարկեց ՀՀՇ 17-րդ համագումարը, որին ներկա են նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու ՀՀ ԱԺ առաջին նախագահ Բաբկեն Արարքցյանը:
ՀՀ կրթության և գիտության նախարար, ֆեյսբուքյան ակտիվիստ Արմեն Աշոտյանը հերթական գրառումն է կատարել ֆեյսբուքի իր էջում:
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշել է, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չդնի իր թեկնածությունը, ով էլ որ դնի իր թեկնածությունը, չի լինելու գաղափարական պայքար:
Արմնյուզ լրատվական հեռուստաալիքի նախաձեռնությամբ և Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի և Բալթյան հետազոտություններ / Gallup կազմակերպության կողմից իրականացվող երեք նախընտրական հարցումներից բաղկացած ծրագիր:
«Այսօր ընդդիմադիր դաշտում ցայտնոտային վիճակ է, որը ձեռնտու է իշխանություններին»
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին չհաջողվեց իրականացնել իր որոշումը՝ այսօր ֆեյսբուքում քաղաքական մեկնաբանություն չանել:
Եթե ամեն ինչ ընթանա վերը նշված սցենարով, ապա ՀԱԿ-ի և «Ժառանգության» միջև կարող է վեճ առաջանալ երկրորդ տեղի լեգիտիմության հարցում: «Ժառանգությունը» ՀԱԿ-ին կարող է մեղադրել իշխանության հետ գործարքի գնալու հարցում և՝ հակառակը:
Հիմա ընդդիմադիրներն օգտվում են նույն կոմֆորտից, ինչ իշխանությունները: Բայց վերջիններս` համարելով, որ ընդդիմությունն իրենց է պարտական այդ կոմֆորտի համար, չեն ցանկանում ենթարկվել համատեղ կոմֆորտը վայելելու` ընդդիմության թելադրանքին:
Եվրամիությունն ու Հայաստանը Բրյուսելում ստորագրել են մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագիրը: Դեկտեմբերի 17-ին ստորագրման արարողությանը Եվրամիության կողմից մասնակցել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը` որպես Եվրամիության խորհրդի նախագահ, ԵՄ Ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմը, Հայաստանի կողմից` ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Լևոն Զուրաբյանի և իմ հանդիպման փաստի և զրույցի բովանդակության շուրջ որևէ սենսացիա չկա և չի կարող լինել: Որպես ՀՀ քաղաքացի, պատգամավոր և քաղաքական գործիչ՝ մեր իրավունքն է՝ հանդիպել ցանկացած վայրում և զրուցել ցանկացած թեմայի մասին»:
Լ. Զուրաբյան-Վ. Օսկանյան առանձնազրույցի գաղտնի ձայնագրության շուրջ կարծիքները հիմնականում երկուսն են` մի մասը դատապարտում է տեղի ունեցածը, մյուս մասը դատապարտելով` կատարվածը գնահատում է որպես հասարակության համար անհրաժեշտ ինֆորմացիա: Ներկայացնենք այդ տեսակետներից մի քանիսը:
Սուրեն Խաչատրյանը պատմել է, որ իրեն այդպես կոչել են դեռ 9 տարեկանից, սակայն տարիներ անց լրատվամիջոցներն այլափոխված են այդ անունը ներկայացրել:
«Կարծում եմ՝ իրենց անհամաձայնությունը պետք է հայտնեն նաև զրույցի մասնակիցները»:
«Կարծում եմ, որ այս ընթացքը, որին մենք ականատեսն ենք այսօր, ամեն ինչ ամիսներ առաջ կանխատեսել էինք, խոսքը վերաբերում է Սերժ Սարգսյանի պլանին»: