Բաժիններ՝

Փասադենայում կառուցվելու է Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր

Hye Tert-ի (Հայ թերթ) փոխանցմամբ՝ 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի կապակցությամբ աշխարհում ավելանում են Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրների քանակը:

Los Angeles Times թերթի համաձայն՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիր է կառուցվելու Լոս Անջելեսին մոտ ընկած Փասադենա քաղաքում: Այն բացվելու է 2015 թվականի ապրիլի 24-ին:

Երեքշաբթի հայտարարվել է այդ հուշահամալիրի դիզայնի մրցույթի հաղթողի անունը: Հաղթող է ճանաչվել Փասադենայի արվեստի կենտրոնի քոլեջի ուսանող, 26-ամյա Քեթրին Մենարդը: Փասադենայի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հանձնաժողովը նրա տարբերակը որակել է որպես «զգացական առումով համոզիչ և հետագա սերունդներին ոգեշնչող»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031