Ինչո՞ւ է Սարգսյանը դեմ քվեարկել իր թեկնածությանը

Այսօր ԱԺ ՀԱԿ խմբակցության նիստում որոշում է կայացվել, որ ԱԺ էթիկայի հարցերի հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանին կփոխարինի ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը այդ հանձնաժողովում ՀԱԿ-ը ներկայացրեց երկու նստաշրջան:

Ինչպես մեզ տեղեկացրեց Լյուդմիլա Սարգսյանը, իր թեկնածությունը քվեարկվել է խմբակցության նիստում և անցել է հինգ կողմ մեկ դեմ հարաբերակցությամբ: Դեմ է քվեարկել միայն ինքը: Մեր հարցին թե ինչու է դեմ քվեարկել տիկին Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ մեր խմբակցությունում կան ավելի փորձառու և էթիկայի հանձնաժողովում աշխատելու համար ավելի պատրաստ գործիչներ»:

Հիշեցնենք, որ էթիկայի հարցերի հանձնաժողովումի նախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով զբաղեցնում են ամենամեծ իշխանական և ընդդիմադիր` ՀՀԿ և ՀԱԿ խմբակցությունների ներկայացուցիչները: ԱԺ հինգերորդ գումարման երրորդ նստաշրջանում, որը սկսվելու է փետրվարի 4-ին էթիկայի հաննաժողովի նախագահը լինելու է ՀՀԿ ներկայացուցիչը, քանի որ երկրորդ նստաշրջանում հանձնաժողովի նախագահը ՀԱԿ ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանն էր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031