Սերժ Սարգսյան. «Իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտեն հանցագործությունը»

Քիչ առաջ Պարույր Հայրիկյանին այցելեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Լրագրողների հետ զրույցում նախագահը նշել է, որ հանցագործությունն ուղղված է ոչ միայն Պարույր Հայրիկյանի, այլև մեր պետականության դեմ:

«Ակնհայտ է, որ նրանք, ովքեր կանգնած են այս հանցագործության ետևում, նպատակ են ունեցել ազդել ընտրությունների բնականոն ընթացքի վրա: Ուզում եմ, որ բոլորը վստահ լինեն, որ մեր իրավապահ մարմիններն ամեն ինչ անելու են, որպեսզի բացահայտեն հանցագործությունը: Մեր բժիշկներն արդեն շատ բան արել են, և վստահ եմ, որ կարճ ժամանակում Պարույր Հայրիկյանն ապաքինվելու է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Տեսանյութեր

Լրահոս