
2015 թվականին Սևրում կառուցվելու է Հայոց ցեղասպանության թանգարան

Hye Tert-ի (Հայ թերթ) փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հայ համայնքը պատրաստվում է Փարիզի Սևր արվարձանում, որը հայտնի է 1920 թվականի օգոստոսի 10-ին այստեղ կնքված պայմանագրով, կառուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված թանգարան:
Դա իրականացվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին (2015) պատրաստվելու նախագծի շրջանակներում և կհանդիսանա դրա ամենանշանակալից քայլերից մեկը: Դա կլինի Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող առաջին թանգարանը Եվրոպայում:
Այն կառուցվելու է Մխիթարյաններին պատկանող Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի տարածքում: Նախագծի իրագործմամբ զբաղվելու է նախորդ տարվա սեպտեմբերին ստեղծված «Սևր 2015» կազմակերպությունը, որի նախագահը միջազգային իրավունքի դոկտոր Ժերար Գերգերյանն է:
Նախագծի ֆինանսական կողմերը դեռ մնում են անհայտ: Պլանավորված է, որ Սևրում Հայոց ցեղասպանության թանգարանը սկսելու է գործել 2015 թվականին: