Բաժիններ՝

Քանդակագործ Արամ Գրիգորյանը պարզաբանել է, թե ինչու են Դեդ Հասանի արձանի պատրաստելը վստահել իրեն (լուսանկարներ)

Ռուսական Аргументы и факты թերթին տված հարցազրույցի ժամանակ Նովոսիբիրսկում բնակվող հայ քանդակագործ Արամ Գրիգորյանն անդրադարձել է հունվարի 16-ին Մոսկվայում սպանված Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հուշարձանի կառուցման խնդրին.

«Ես չեմ հասկանում, թե ինչու են մարդիկ քննադատում ինձ նրա համար, որ ես համաձայնել եմ կերտել Դեդ Հասանի արձանը: Ընդհանրապես, ես քանդակում եմ նրան, ում որ ցանկանում եմ: Ոչ ոք իրավունք չունի ինձ թելադրել, թե ինչ է պետք անել: Այդ քանդակը պարզապես հերթական պատվերն է:

Ես քանդակագործ եմ, պարզապես պատրաստում եմ մարդու արձանը, սակայն, չգիտես ինչու, ինձ քննադատում են՝ ասելով, թե ակադեմիկոսը պատրաստում է հանցագործի քանդակը: Դա իմ արհեստավարժ պարտքն է:

Եվ ընդհանրապես, ինչո՞ւ չեն քննադատում Ալ Պաչինոյին, ով խաղացել է կնքահոր դեր: Կամ էլ ռուս ժողովրդական արտիստներին, որոնց կեսը խաղացել է Լենինի և հեղափոխական այլ ազդեցիկ դեմքերի դերերը, իսկ հիմա՝ հանցագործների դերեր: Ինչ վերաբերում է նրան, թե ինչու հենց ինձ ընտրեցին նրա արձանի քանդակման համար, ապա պետք է հիշել, որ այդ մարդն ու նրա ընտանիքը եզդիներ են:

Իսկ ես եզդիների հետ սովորել եմ դպրոցում, ծանոթ եմ նրանց պատմությանը: Եվ բնականաբար, նրա հարազատների համար ավելի հաճելի է, որ քանդակը պատրաստող մարդը ծանոթ է իրենց պատմությանը, ինչը հեշտացնում է գործը: Հուշարձանում հաշվի է առնված նրանց մշակութային գործոնը:

Արևը եզդիական գլխավոր խորհրդանիշն է, նրանք արևապաշտ են: Քանդակի ներքևում գտնվող հրեշտակը ինչպես մենք ենք ասում պահապան հրեշտակն է, որը չի կարողացել վերջին անգամ մարդուն փրկել մահից: Իսկ քանդակի հետնամասում եզդիական տաճարի պատկերն է: Դա նրանց միակ տաճարն է, այդ մեզ մոտ է, որ ամեն քայլափոխի կհանդիպես տաճարի:

Նրանց մոտ այն միակն է և ոչ թե նրա համար, որ այլ տեղ չկա՝ տաճար կառուցելու համար: Պարզապես նրանք կարծում են, որ այն պետք է լինի մեկը, և նրանք բոլորն էլ գնում են այնտեղ ու աղոթում:

Բացի Դեդ Հասանից, ես քանդակել եմ նաև գրեթե ողջ Սիբիրի պատմությունը. ԽՍՀՄ հերոս Դեմակովին, ըմբշամարտիկ Կարելինին, ակադեմիկոս Կոպտյուգին, Սիբիրի առաջին քարտեզագիր Ռեմիզովին, օլիմպիական առաջին չեմպիոն Մամոնովին, ակադեմիկոս Մարչուկին, ԽՍՀՄ տիեզերագնացության հիմնադիր Կոնդրատյուկին:

Մի անգամ ես եղել եմ Շրի Լանկայում և քանդակել եմ անգամ նրանց նախագահին: Այնտեղ բոլորը բուդդայական են, և նրանք կարծում են, որ քանդակագործը «աստծու տված» է: Ոմանք անգամ կարծեցին, թե ես ուղարկված եմ Բուդդայի կողմից և փորձեցին դիպչել ինձ:

Իմ մասնագիտությունը բարդ մասնագիտություն է, և երբ դու տաղանդավոր մարդ ես, դու մշտապես ունենում ես բազում թշնամիներ: Օրենքն է այդպիսին: Սակայն ես նույնպես այն կարծիքին եմ, որ եթե դու որևէ շնորհ ունես, որով տարբերվում ես մյուսներից, ապա ոչ մի կերպ չի կարելի կործանել այն»:

 

скульптор

 

IMG_0850 IMG_0835 IMG_0824

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս