Հայադարձ հունգարացի հայագետ Բենեդեկ Ժիգմոնդի կոչը հայ ժողովրդին.
«ԳԱԼԱ» հեռուստաընկերություն են դիմում արդեն ոչ միայն այն քաղաքացիները, ովքեր հրաժարվել են ընտրակաշառքից, այլև նրանք, ովքեր գումար են վերցրել Սերժ Սարգսյանին ընտրելու նախապայմանով:
Ռուսաստանը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկը:
ՀՀ նախագահի թեկնածու էպոսագետ Վարդան Սեդրակյանը աղմկահարույց կանխատեսում է արել ֆեյսբուքյան իր էջում:
Վարդան Սեդրակյանը մինչև նախագահի թեկնածու առաջադրվելը փորձել է ապացուցել, որ ինքը ոչ թե մարդկային, այլ, ինչ-որ տեղ, աստվածային սկիզբ ունի:
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը վստահ է, որ այս ընտրությունների ելքը կանխատեսված է: Նախընտրական քարոզարշավին Ռուբեն Հախվերդյանը չի հետևում:
Armavia-ի դեմ հայցը (10 միլիոն դոլար) ներկայացվել է Հայաստանի պետական արբիտրաժ, իսկ Mika Limited-ի դեմ հայցը (12 միլիոն դոլար)՝ Ջերսի կղզու Թագավորական դատարան:
Արման Մելիքյանն այսօր անդրադարձավ նախօրեին հրապարակված սոցհարցմանն, ըստ որի, ընտրողների ակտիվությունը կլինի մոտ 56 տոկոս: Նախագահի թեկնածուի կարծիքով, սա շատ ուշագրավ թիվ է:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուղար Վիկտորյա Նուլանդը:
«Ես չեմ պատրաստվում մեր այս լարված քաղաքական պրոցեսներում այդ դաշտը իմ մասով ԱԺ-ում դատարկ թողնել: Ես իմ կուսակցության մեջ վայելում եմ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ քաղաքական թիմի հարգանքը»:
Կեսօրից հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ապատեղեկատվություն տարածել, որը լայնորեն սկսեց շրջանառվել հայկական լրատվադաշտում:
«Քարոզարշավը դադարեցրել եմ երկու օր, գործող նախագահի՝ մեկ օրվա փոխարեն»:
«Տղա՛ ջան, որ սևազգեստ գնացել էիր, մի բերան չասեցի՞ր, թե ինչի՞ էդքան մարդ սպանեցիք: Ասում է`«ես լուռ կանգնած էի, ես որոշ մարդկանց նման չէի թաքնվել»: Ուրեմն, ավելի լավ կլիներ, որ թաքնվեիր, քո ֆիզիանոմիան ցույց չտայիր, ուռած գլուխդ, ավելի հանգիստ կլինեինք և կմտածեինք, որ դու ընդդիմություն ես»:
ՀՀԿ-ն «Ազատության» հրապարակում փետրվարի 21-ին պատրաստվում է հավաք կազմակերպել:
Ապարանցի կնոջ բանաստեղծությանը Սերժ Սարգսյանն արձագանքել է հետևյալ կերպ. «Ուրիշ թեկնածու, որ ստեղ իմ տեղում լիներ, հիմա թռչկոտել էր»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Դա հանդիսանում է հակաիրանական կամպանիայի մասնիկը:
Արդյունքում, յուրաքանչյուր օդաչուի թռիչքի միջին տևողությունը կազմել է մոտ 10 ժամ, ինչը 10 տոկոսով ավելին է՝ համեմատած 2012 թվականի հաշվետու ժամանակահատվածի հետ:
Առատաշենցիները նշել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրենց գյուղում «կրելու» է: Թեկնածուն այցելել է նաև Արշալույս գյուղի բժշկական ամբուլատորիա, խոսել բժիշկների հետ, մաղթել առողջություն, հետաքրքրվել հիվանդներից:
«Անդրիաս Ղուկասյանի ոչ կոնկրետ պահանջները, կարծում եմ, հիմք են տալիս մտածելու, որ դրանք քողարկման նպատակ են հետապնդում: Խոսքս անհաղթահարելի խոչընդոտ ստեղծելու մասին է»:
«Հրանտ Բագրատյանը քաղաքականապես շատ ավելի հասուն է, քան Րաֆֆի Հովհաննիսյանը»:
«Պետք չի, պետք չի թարգմանել, երևի մոռացել եք, հա, որ ես էլ գիտեմ»:
«Ես հարցրեցի նրան ընտրողներին կաշառելու մասին և ստացա հստակ պատասխան` ընտրակաշառքը բացառվում է»:
Մասնագետներն իրենց անհանգստությունն ու մտահոգությունը հայտնել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակի հնարավոր վատթարագույն զարգացումների կապակցությամբ։
Հայաստանն իրավունք չունի օգտվել ԲԹԿ-ից, քանի դեռ չի կարգավորվել Ղարաբաղյան հակամարտությունը:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ հայ-ադրբեջանական սահմանին փետրվարի 12-ին հակառակորդների կրակոցներից վիրավորվել է պայմանագրային զինծառայող Գևորգ Խաչիկի Մելիքբեկյանը:
Ադրեբաջանական կողմը ժամեր առաջ կրակահերթ էր բացել Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար, Չինարի, Մովսես գյուղերի ուղղությամբ:
ՀՀ նախագահի նախկին թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը չի հավատում, որ նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանը կարող է կապ ունենալ նախագահի մեկ այլ թեկնածուի` Պարույր Հայրիկյանի նկատմամբ կատարված մահափորձի հետ:
«Ո՛չ Հայաստանը, ո՛չ Լեռնային Ղարաբաղը երբևէ չեն կապել Ստեփանակերտի օդանավակայանի բացումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ, այդ թվում նաև` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ»:
Նախագահի թեկնածու Արման Մելիքյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ կարևորն ընտրությունների օրինականության հարցը լուծելն է, որը հնարավոր էր անել, եթե իշխանությունները հրապարակեին ՀՀ-ից հեռացած ընտրողների ցուցակը: