Էպոսագետը շարունակում է մնալ այն կարծիքին, որ իր սեփական ավտոմեքենան Պարույր Հայրիկյանից թանկ է:
«Գյուղապետի տեղակալն է արել, ինչ որ արել է, այսինքն եկել են նկարները, պաստառները պոկել են, և մերոնք դիմել են ոստիկանություն, ոստիկանապետը հանձնարարել է այդ ամենը վերականգնել»:
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հաստատվել է ԵԱՀԿ-ի այս տարվա ընդհանուր բյուջեն:
ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը երեկ երեկոյան պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի ուղեկցությամբ երկրորդ անգամ այցելեց ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանին` նրա արյան և մեզի լաբորատոր քննությունների պատասխանները ստանալուց հետո։
«6 թեկնածուներից առավել շատ մուծումներ և ծախսեր են կատարվել ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հիմնադրամ, առավել փոքր մուծումներ և ծախսեր` Էպոսագետ Վարդան Սեդրակյանի: Արման Մելիքյանն այդպես էլ հիմնադրամ չի բացել»:
Սպիտակ տան կողմից դրա դիտարկման համար անհրաժեշտ է, որ մինչև մարտի 12-ը հանրագիրը հավաքի 100.000 ստորագրություն:
Իրանը սահմանակցում է 15 երկրի հետ:
Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ մեկնում է Թուրքիա:
Նոր օրինագծով նախատեսվում է Հայոց ցեղասպանության եղելությունը հերքողներին Ֆրանսիայում պատժել 2 տարվա ազատազրկմամբ կամ տուգանել 45.000 եվրոյով:
Զորավարժությունները տևելու են մինչև այս շաբաթվա ավարտը:
Նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր Գյումրիում է եղել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Մեծ հաշվով դա իրականություն է, այսինքն՝ ճշմարտություն է ասել մարդը, այլ խնդիր է, թե նա ինչ վերաբերմունք է դրել իր խոսքերի մեջ՝ կատա՞կ է արել, թե՞ լուրջ է ասել, և հետևաբար պետք է իրեն հարցնեք, բայց ճշմարտությունն այն է, որ, այո, ինչքան ուզեն, այնքան ձայն կկարողանան գրանցել, եթե մենք մինչ այդ իրավիճակը համատեղ ուժերով չփոխենք»:
Փետրվարի 9-ին, ժ.16:30-ին ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանն իր փաստաբանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրեց իր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի եւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչնդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ:
«Նախագահը հումորով է պատասխանել, այսինքն ժողովուրդն ինչքան ուզի, այնքան կլինի, որովհետև ամեն ինչ ժողովուրդն է որոշում»:
«Բոլոր թեկնածուները պետք է հենց սկզբից ջենտլմենաբար տրամադրվեն և ունենան այնքան ուժ, որ իրենց պրիմիտիվ ամբիցիաները մի կողմ դնեն ու հանեն իրենց թեկնածությունը: Ես մի անգամ արդեն հանել եմ իմ թեկնածությունը»:
«Չնայած պարտավոր չեմ բոլոր քայլերս ներկայացնել, բայց կուզեի, որ բոլոր համակիրներս տեղյակ լինեն, որ եթե առաջիկա 2 օրերի ընթացքում ընդդիմադիր թեկնածուների միավորումը կայանա, ապա ես դիմումս ետ կվերցնեմ, և մենք ընտրությունների կգնանք փետրվարի 18-ին»:
«Մեր անցկացրած հարցումների պատասխանը թվերի տեսքով մենք կունենանք երկու օրից, սակայն կարող եմ ասել, որ կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, ուղղակի տատանվողների մի մասն արդեն կողմնորոշվել է, հիմա կորոշենք, թե ձայները ում օգտին կգնան»:
«Ես անձամբ նմանատիպ խոսքեր, ինչպիսիք Պարույր Հայրիկյանն էր հասցեագրել թեկնածուներին, չէի ցանկանա լսել: Րաֆֆի Հովհաննիսյանը պարզունակ հավակնություններ երբեք չի ունեցել և չի ունենա»:
ՀՀ նախագահի թեկնածու ԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը բաց նամակով դիմել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին:
Ֆիլմում Սերժ Սարգսյանի մասին են պատմում նրա մանկության, պատանեկության ընկերները, նրանց մտերիմները, գործընկերները, հարազատները: Ռիտա Սարգսյանը պատմում է, թե ինչպես է Սերժ Սարգսյանը գրավել նրա սիրտը՝ 25 մեխակներ նվիրելով, ինչպես են ամուսնացել ընտանիք կազմել:
Հայաստանի նախագահ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր քննադատական գնահատականներ է հնչեցրել իր ձևակերպմամբ՝ «օտարերկրյա բարձրաստիճան դիվանագետի» հասցեին։
ՀՀ նախագահի փետրվարի 18-ի ընտրություններին գրանցված 8 թեկնածուներից սահմանված ժամկետում` մինչև փետրվարի 8-ի ժամը 18-ը, ինքնաբացարկ հայտնեց միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Ես կարծում եմ, որ մենք բոլորս էլ պետք է աշխատենք այնպես անել, որ պարոն Ղուկասյանն ընդհատի հացադուլը: Սա բոլոր գիտակից մարդկանց կոչը պետք է լինի, բայց քանի որ պարոն Ղուկասյանը նաև քաղաքական գործիչ է, և ինքը քաղաքական որոշում է կայացրել, ապա ինքը պետք է մտածի` այն դադարեցնե՞լ, թե՞ ոչ»:
Նա նշել է, որ դիմումը պատրաստվում են այսօր ներկայացնել, այժմ սպասում են փաստաբանին, որպեսզի նրա հետ ճշտեն մի քանի նրբություններ:
Կատարելապես ակնհայտ է, որ քանի դեռ կարգավորված չէ Ղարաբաղյան հակամարտությունը, ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ առավել ևս Ադրբեջանն իրականում չեն դառնալու իրենց ճակատագրերի անկախ տերերը:
Մնում է միայն պարզել, թե սա պարզապես պատահականության արդյո՞ւնք է, թե՞ նախագահի PR-ով զբաղվող մասնագետների հերթական մտահղացումը:
Ի վերջո, Լևոն Տեր-Պետրոսյանին և իր ձայնազուրկ թիմակիցներին հաջողվեց ավազակապետությունը կազմաքանդելու փոխարեն՝ կազմաքանդել Հայաստանի ընդդիմադիր քաղաքական համակարգը:
«Ես կողմ եմ ՀԱԿ-ը պահպանելուն, և ինչ հնարավոր է՝ կանեմ, որ ՀԱԿ-ում բարեփոխումներ, գործելակերպի փոփոխություն, առողջացում լինի: Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ամբողջական կուսակցություն դառնալու մասին գաղափարը գուցե ևս դիտվի որպես առողջացման հիմք, գուցե՝ արմատական առողջացման հիմք, բայց ես, այնուամենայնիվ, դեմ եմ սրան»:
ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ուղիղ ժամը 17:00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առջև էր, որտեղ նրան սպասում էին լրագրողները:
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Նորացված կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը: