
Պարույր Հայրիկյանն իրեն լավ է զգում, նրան կվիրահատեն կեսօրից հետո

«Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից 168.am-ին հայտնեցին, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի ինքնազգացողությունը լավ է. «Առավոտյան արթնացել է բարձր տրամադրությամբ, իրեն լավ է զգում: Ամենայն հավանականությամբ, կեսօրից հետո կվիրահատենք»,- մեր թղթակցի հետ զրույցում ասաց բժիշկներից մեկը:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 23:30-ի սահմաններում անհայտ անձը կամ անձիք կրակել էին ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանին։ Այս գիշեր հայտնի դարձավ, որ Հայրիկյանի դեմ մահափորձի գործը կքքնի ԱԱԾ-ն:
168.am-ը զրուցեց նաև ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանի հետ: Վերջինս նշեց, որ գործը քննվում է, բայց դեռ չեն կարող ստույգ տեղեկություններ տրամադրել: