«Միջազգային դիտորդները ևս կաշառված են» (տեսանյութ)

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի առջև այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով 2013 թվականի նախագահական ընտրությունների կապակցությամբ Հայաստան ժամանած միջազգային դիտորդներից՝ հեռանալ երկրից:

«Միջազգային դիտորդները նպաստում են ընտրությունների լեգիտիմացմանը: Քանի որ ընտրությունների համար ստեղծվել են ոչ մրցակցային պայմաններ, միջազգային դիտորդներն իրենց վերաբերմունքով ճիշտ գնահատական չեն տալիս նախընտրական և հետընտրական պրոցեսներին, լեգիտիմացնում են ոչ օրինական իշխանությանը` հնարավորություն տալով իշանություններին՝ ուժ կիրառել ժողովրդի վրա: Իսկ մենք կոչ ենք անում` բնակիչ, դարձիր քաղաքացի և տեր կանգնիր իրավունքներիդ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ակցիայի նախաձեռնողներից մեկը` Անի Կաղինյանը` ավելացնելով, որ «միջազգային դիտորդները ևս կաշառված են, քանի որ չեն պահում հավասարությունը նախագահի թեկնածուների միջև»:

Մասնակիցները «Սա մեր երկիրն է, մի սատարեք կեղծարարներին, հեռացե՛ք» գրությամբ մոտ քսան րոպե լուռ կանգնեցին գրասենյակի առջև և հեռացան:

Ակցիայի ընթացքում ԵԱՀԿ գրասենյակից մի քանի աշխատակից դուրս եկան, ովքեր, սակայն, առանց բողոքը մեկնաբանելու` հեռացան:

Թե ի՞նչ նպատակներ էր հետապնդում նախաձեռնությունն, ու ինչպե՞ս է այն անցել, պատմում են մասնակիցները:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս