Լ.Զուրաբյանն ու Վ.Օսկանյանը հաթաթա՞ են տվել. Հ. Բագրատյանը գաղտնալսման մասին
ՀՀ նախագահի թեկնածու, Ազատություն կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը Գյումրի այցելության ժամանակ galatv.am-ի խնդրանքով անդրադարձել է Օսկանյան-Զուրաբյան գաղտնալսման թեմային՝ համարելով, որ կոռեկտ չէ բացակա մարդուն «հաթաթա» տալ:
Հ. Բագրատյանը շատ կարճ խոսել է գաղտնալսման թեմայից՝ ասելով. «Անդրադառնալու թեմա չկա, երկու մարդ նստել են խոսել են, ես ի՞նչ անեմ, ի՞նչ ասեմ… ցավում եմ…»: Այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի զրույցը, որի մեջ հնչում է նաև իր՝ Հրանտ Բագրատյանի, Նիկոլ Փաշինյանի անունները, խոսում, որ գծի մեջ են կամ գծից դուրս, Բագրատյանն արձագանքել է. «Ի՞նչը պտի մեկնաբանեմ, չպիտի խոսեին, այդպիսի բան պետք չէր խոսել ընդհանրապես, հաթաթա տալ մարդուն, երրորդ մարդը, որը էնտեղ ներկա չի, հաթաթա տալ, շատ տգեղ է դա, բայց ես ի՞նչ ասեմ, սրանից ավելի ի՞նչ կարամ ասել, ո՞նց էի տանում կործանման, ընչի՞ էի տանում կործանման, ասելու բան չի»: