Բաժիններ՝

«Մամուլի ազատության ինդեքս-2013» զեկույցում Հայաստանն առաջընթաց է ապրել. «Լրագրողներ առանց սահմանների»

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders, RWB) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս-2013» զեկույցը (2013 Press Freedom Index), որում ընդգրկված է 179 պետություն:

Առաջին տասնյակում ընդգրկվել են Ֆինլանդիան (6.38 միավոր), Նիդերլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Դանիան, Լիխտենշտեյնը, Նոր Զելանդիան, Իսլանդիան, Շվեդիան: Հետնապահաներ են ճանաչվել Եմենը, Սուդանը, Կուբան, Վիետնամը, Չինաստանը, Իրանը, Սոմալին, Սիրիան, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:

Հայաստանն առաջընթաց է ապրել և 28.04 միավորով հանգրվանել է 74-րդ հորիզոնականում: Նախորդ տարի Հայաստանը 77-րդն էր: Ադրբեջանը (47.73 միավոր) նույնպես առաջընթաց է ապրել և 162-րդ տեղից բարձրացել է միանգամից 156-րդ հորիզոնական: Վրաստանը (30.09 միավոր) առաջ է գնացել 4 տեղով և հայտնվել է 100-րդ հորիզոնականում:

Թուրքիան (46.56 միավոր) հետընթաց է ապրել 6 տեղով՝ 148-ից նահանջելով 154-րդ հորիզոնական: Ռուսաստանը (43.42 միավոր) նույնպես նահանջել է 6 հորիզոնականով՝ զբաղեցնելով 148-րդ հորիզոնականը: Հետխորհրդային երկրներից առաջատարն Էստոնիան է՝ 11-րդ տեղ (9.26 միավոր):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս