«Սերժիկ Սարգսյանը իրա ավանակն է քշում, վերադարձանք 37 թիվ». Ռուբեն Հախվերդյան
Երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը վստահ է, որ այս ընտրությունների ելքը կանխատեսված է: Նախընտրական քարոզարշավին Ռուբեն Հախվերդյանը չի հետևում, այս մասին galatv.am-ին ասել է երգահանը: «Ես քանի որ արդեն գիտեմ, որոշված է, թե ով է լինելու պրեզիդենտը, չեմ հետաքրքրվում քարոզարշավով»:
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ վերջին օրերին սկսվել են լայնածավալ կերպով ընտրակաշառքներ բաժանելու երևույթները, Ռուբեն Հախվերդյանը նշել է. «Նման դեպքերը հնություն են, միշտ էլ խախտումներ եղել են, հիմա էլ կլինեն: Ահագին մարդիկ գալիս են ինձ մոտ, բողոքում են: Մարդկանց պասպորտներն են հավաքում»: Ըստ երգահանի` խոսել այն մասին, որ երկրում ազատ և արդար ընտրություններ են անցկացվելու, ավելորդ են: «Չէ, այ մարդ, ստալինիզմի հոտ է գալիս այս ամեն ինչից, վերադարձանք 37 թիվ:
Օրինակ, պրեզիդենտը մտնում է խոսելու՝ բոլորը ինչ-որ ոտքի են կանգնում, վերջում բուռն ծափահարություններ ու` ի՞նչ»: Ռուբեն Հախվերդյանը նշել է, որ առաջադրված թեկնածուներից հավանում է միայն Արման Մելիքյանին, բայց գիտի, որ վերջինս նախագահ դառնալու շանսեր չունի: «Ես, օրինակ, էն Արմանին եմ շատ հավանում, բայց չի անցնի, որովհետև Սերժիկ Սարգսյանը իրա ավանակն է քշում»,- ասել է Ռուբեն Հախվերդյանը: