Exit-poll-ի արդյունքներով հաղթում է Սերժ Սարգսյանը

The Gallup Organization-ի կողմից փետրվարի 18-ին ողջ հանրապետության տարածքում անցկացված exit-poll-ի արդյունքում ամենաշատ ձայները հավաքել է ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանը՝ ստանալով հարցվածների 58 տոկոսի քվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` exit-poll-ը անցկացվել է Երեւանի 32և Հայաստանի մարզերի 122 ընտրատեղամասերում՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության պատվերով:

Ներկայացնում ենք Exit-poll-ի թեկնածուների ստացած ձայները՝ ըստ քվեաթերթիկում եղած հաջորդականության:

Հրանտ Բագրատյան – 3 տոկոս

Պարույր Հայրիկյան – 3 տոկոս

Կարդացեք նաև

Րաֆֆի Հովհաննիսյան – 32 տոկոս

Անդրիաս Ղուկասյան – 1 տոկոս

Արման Մելիքյան – 1 տոկոս

Սերժ Սարգսյան – 58 տոկոս

Վարդան Սեդրակյան – 1 տոկոս

Փետրվարի 18-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի պատմության մեջ 6-րդ նախագահական ընտրության քվեարկությունը: Քվեարկությունը սկսվել էր ժամը 08:00-ինև ավարտվեց 20:00-ին: Քվեարկությունն անցկացնելու նպատակով 41 ընտրատարածքներում ձեւավորվել էր 1988 ընտրատեղամաս: Նախագահական ընտրությունների արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2013-ի փետրվարի 25-ին: Ընտրություններին դիտորդական առաքելություն էին իրականացնում միջազգային 12 կազմակերպության 632,և տեղական 26 կազմակերպության 6251 դիտորդներ:

Exit_Pole_copy

Տեսանյութեր

Լրահոս