Ռուսաստանն ու Իրանն ավարտում են բանկային քարտերի ինտեգրումը
«Միր» և «Շեթաբ» վճարային համակարգերը լիովին կինտեգրվեն առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Ներկայումս նախագիծը գտնվում է իրականացման եզրափակիչ՝ երրորդ փուլում։
Սա թույլ կտա պարզեցնել երկկողմ հաշվարկները երկրների միջև, ամրապնդել առևտրատնտեսական կապերը և նոր հնարավորություններ կընձեռի բանկային ոլորտին՝ երկկողմ համաձայնագրի շրջանակներում։

