ԲՀԿ-ական պատգամավորը՝ Սերժ Սարգսյանի վստահված ա՞նձ

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանը տևական ժամանակ է ինչ Արտաշատ քաղաքի թիվ 17/10 ընտրատեղամասում է։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի վկայությամբ` պատգամավորը վստահված անձ չէ և գրանցված չէ գրանցամատյանում։

«Ազատություն» ռադիոկայանը փորձել է հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ավետիսյանից ճշտել իրավիճակը։ Ավետիսյանը նախ ասել է, թե Կարապետյանը գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի վստահված անձն է, իսկ «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ գրանցված չէ, հակադարձել է, թե գրանցված է։ Այդուհանդերձ, երբ պարզվել է, որ պատգամավորի անունը գրանցամատյանում չկա, հանձնաժողովի նախագահը խոստացել է դուրս հրավիրել նրան։

Արտաշատի ինչպես թիվ 17/10, այնպես էլ թիվ 17/11 ընտրատեղամասերի մոտ հավաքված են սևազգեստ ամրակազմ տղամարդիկ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728