
Եթե Սերժ Սարգսյանին նախագահ դառնալու համար չբավարարեր մեկ ձայն, ապա Ծաղիկ Ռուբոն իր ձայնը կտար նրան, բայց…

Եթե Հայաստանի նախագահի թեկնածու, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին նախագահ դառնալու համար չբավարեր մեկ ձայն, ապա ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանն (Ծաղիկ Ռուբո) իր ձայնը կտար նրան: Այս մասին news.am կայքիի թղթակցի հետ զրույցում ասել է անձամբ Ռուբեն Գևորգյանը:
«ԲՀԿ-ն, չունենալով սեփական թեկնածու, եթե Սերժ Սարգսյանին նախագահ դառնալու համար չբավարեր մեկ ձայն, ապա ես իմ ձայնը կտայի նրան, քանի որ նա հայրենասիրական դաշտի մարդ է: Ես ինքս էլ գտնվում եմ այդ դաշտում, և շատ անգամ էլ Արցախում կռվել եմ իր հրամանատարության ներքո: Բայց քանի որ այդ ձայնի կարիքը նա այսօր չունի, բնականաբար, ես ուղղորդվում եմ իմ կուսակցության դիրքորոշմամբ և չեմ մասնակցելու ընտրությանը»,- նշել է նա:
Ի դեպ, Ռուբեն Գևորգյանը հերքել է տեղեկությունները, թե պատրաստվում է մանդատը վայր դնել: Նա նշել է, որ դա սուտ է, գուցե չար լեզուների գործն է, բայց ինքն ԱԺ-ում դեռ շատ անելիքներ ունի: «Ես չեմ պատրաստվում մեր այս լարված քաղաքական պրոցեսներում այդ դաշտը իմ մասով ԱԺ-ում դատարկ թողնել: Ես իմ կուսակցության մեջ վայելում եմ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ քաղաքական թիմի հարգանքը, այնպես որ նման պատճառ առաջացնող խնդիրներ անգամ գոյություն չունեն»,- նշել է նա: