Վրաստանի պարագայում դա կազմում է 17 տոկոս:
Այդ շնորհավորական ուղերձը ոչ մի կերպ չի փոխի Թուրքիայի հանդեպ Հայաստանի դիրքորոշումը:
ԱՄՆ-ն ամուր հավատարիմ է Ղարաբաղյան հակամարտության հարցում հակամարտող կողմերի հետ աշխատանքներ տանելու սկզբունքին:
Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքներին և պատասխանելով այն հարցին, թե ինչ զարգացումների է սպասում, նշել է, որ կյանքը ցույց կտա:
Դիմումով մասնավորապես պահանջվել էր «անմիջապես բոլոր ԸԸՀ-ներում դադարեցնել ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիմումների հիման վրա կատարվող քվեարկության արդյունքների վերահաշվարկները:
Երևանի քաղաքապետարանը ետ է վերադարձրել Ազատության հրապարակում երեք օր անընդմեջ հանրահավաքներ անցկացնելու մասին ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի լիազոր ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի իրազեկումները:
Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն, Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մանրամասների հետ կապված հարցերին խոստացավ պատասխանել վաղը՝ Ազատության հրապարակում, ժամը 17:00-ին:
Երևի Րաֆֆի Հովհանիսյանը չտեսավ, որ հրապարակում Սիբիրից հատուկ իր հանրահավաքին մասնակցելու համար եկած մարդիկ կան, այլապես կարող էր գոնե հանուն նրանց մի փոքր երկար մնալ Ազատության հրապարակում:
«Ես չեմ կարող դեմ գնալ իմ նախաձեռնությանը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը, ընդգծելով, որ ինքը ՀՀ քաղաքացիներին առաջարկել է «Քաղաքացիական պայմանագրի նախագիծ», որի սկզբունքներից մեկը կուսակցական չլինելն է կամ կուսակցական պատկանելությունից հրաժարվելը»:
168.am-ը հետաքրքրվել է ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանից, թե ինչպե՞ս է իր առողջական վիճակը: Հիշեցնենք, որ նա 30 օր գտնվում էր հացադուլի մեջ` պայքարելով արդար ընտրությունների անցկացման համար:
Զարուհի Փոստանջյանն, ըստ էության, չհերքելով դրա հնարավորությունը, ասում էր, որ պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որ պայքարի շարունակությունը կախված չլինի անձերից և նրանց դիրքորոշումից:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր երեկոյան ժամը 6-7-ն Ազատության հրապարակում կհանդիպի քաղաքացիներին: Այս մասին քիչ առաջ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Այժմ ոստիկանները կենդանի պատ են կազմել ժողովրդի դիմաց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական նստավայրում է:
Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահական նստավայրի ճանապարհին է:
Տարածաշրջանի երկրները կարող են առաջարկել հակամարտության կարգավորման ավելի տրամաբանական ուղիներ:
Թուրքիան ու Ադրբեջանը չեն պատրաստվում հանձնվել Ղարաբաղյան հակամարտության հարցում:
Հուսով եմ, որ Ձերդ Գերազանցության նախագահության երկրորդ շրջանում Հայաստանի զարգացման ընթացքը կշարունակվի առավել մեծ արագությամբ:
«Իմ այս կոչը ոչ-ոք չպետք է ընկալի իբրև անհարկի միջամտություն, մյուս կողմից պատվիրված սադրանք։ Երկու կողմերն էլ կարող են միաժամանակ (զուգահեռաբար) շարունակել գործողությունների իրենց ծրագիրը։ Պարզապես վստահ եմ, նույնիսկ հասարակ հանդիպումը կարող է շատ բան փոխել»։
Թուրք հրատարակիչ Ռագըփ Զարաքօլուն հիշեցրել է, որ այդ գիրքը 4 տարի առաջ նույնպես ուղարկվել էր խորհրդարան, սակայն այն ժամանակ թույլ չէին տվել, որ գիրքը հայտնվի խորհրդարանում:
Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը:
Սաակաշվիլին հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, տնտեսական ու ժողովրդավարական զարգացում:
Մեզ անհրաժեշտ է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ բազում հարցեր անհնար կլինի լուծել առանց Մոսկվայի մասնակցության:
«Դուք կարող եք ընդդիմադիր լինել ինձ նման, բայց պիտի հարգենք թե´ Տեր-Պետրոսյանին, թե´ Քոչարյանին, թե´ Սարգսյանին: Ամեն մեկն իր սխալն ունի և ամեն մեկն իր պատասխանը պիտի տա»:
«Եթե նա դիմելու է Սահմանադրական դատարան և վիճարկելու է ընտրությունների արդյունքները և պահանջելու է նախագահակi ընտրությունների երկրորդ փուլ, մենք կքննարկենք և կորոշենք, թե ինչ ձևով ենք նրան օժանդակելու»:
Թիվ 34 ընտրատարածքում (Գյումրու մեծ մասն այս ընտրատարածքում է ընդգրկված) Րաֆֆի Հովհաննիսյանը միանշանակ առաջատար է. մոտ 13000 հազար ձայնով նա հաղթանակ է տարել Սերժ Սարգսյանի նկատմամբ: Րաֆֆի Հովհաննիսյանն այստեղ ստացել է 22120, իսկ գործող նախագահը` 9693 ձայն:
Դանիլկոյի խոսքերով՝ քվեարկության ժամանակ գրանցված ոչ մեծ քանակությամբ տեխնիկական թերությունները չեն կարող կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները:
Դժվար չէ կանխատեսել, որ Սարգսյանի նախագահության նոր ժամանակաշրջանում Հայաստանն էլ ավելի սերտորեն է համագործակցելու Ռուսաստանի հետ, ինչը հատկապես վերաբերում է անվտանգության ոլորտին:
Ոչ թե Րաֆֆին հաղթել և Սերժը` պարտվել, այլ հայ ժողովուրդը ազգ է դարձել և պետություն։ Եվ հենց Սերժ Սարգսյանն է այն մարդը, որ կարող է ընդունել, որ Հայաստանը արժանի է դե յուրե նախագահության։ Ես այլևս հորդորով հանդես չեմ գա։ Պարզապես ասում եմ` ով խեղում է հայ ժողովրդի և Հայաստանի քաղաքացու ձայնը` պատասխան է տալու:
Սարգսյանի հաղթանակը կանխատեսվում էր ամիսներ առաջ, սակայն նախընտրական կամպանիայի ժամանակ գրանցվեցին մի շարք անսպասելի զարգացումներ:
Այն փաստը, որ մի շարք ազդեցիկ քաղաքական ուժեր նախընտրեցին իրենց թեկնածուներին չառաջադրել ընտրություններում, նեղացրեց ընտրողների ընտրության հնարավորությունները: