«Տրուսիկի» պարտքը ընտրատեղամասո՞ւմ են ուզում (տեսանյութ)

Նորագյուղի թիվ 9/27, 9/28 ընտրատեղամասերում Aravot.am-ը ականատես է եղել երկու կնոջ վիճաբանության, որոնցից մեկը բղավելով մյուս կնոջ վրա, փորձել է ապացուցել, որ կանանցից մեկը գումար է ստացել.

«Սուտ ես ասում, դու ուրեմն փող չե՞ս ստացել: Չես ամաչում, խաբում ես, աղջի ոնց թե քեզ փողը չեն տվել, քեզ տվել են փողը»:

Երբ լրագրողը մոտեցել է վիճող կանանց, հետաքրքրվելով, թե այդ ի՞նչ գումարի խնդիր է ծագել, կանանցից մեկն այսպես է պատասխանել. «Քե՞զ ինչ, շոր ենք առել, պարտքն ենք, տրուսիկ եմ առել, բլուզկա եմ առել, պարտքից ենք խոսում»: Aravot.am-ին չի հաջողվել իմանալ կանանց անուն ազգանունները, սակայն նրանք պարզել են,  որ նրանք հանձնաժողովի անդամներ են:

Տեսանյութեր

Լրահոս