Բաժիններ՝

Րաֆֆի Հովհաննիսյանը մտադի՞ր է ԱՄՆ-ի աջակցությամբ «նարնջագույն հեղափոխություն» իրականացնել Հայաստանում. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանի նախագահի ընտրությունների թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցները, ինչպես նաև «Ժառանգություն» կուսակցությունն ու ՀԱԿ-ն այսօրվա նախագահական ընտրություններին ընդառաջ Facebook սոցցանցում կազմակերպել են ակցիա՝ ընդդեմ 2013 թվականի նախագահական ընտրությունները կեղծման:

Facebook սոցցանցում ակտիվորեն տեղեկատվություն է տարածվում, որ հանրահավաք է կազմակերպվում փետրվարի 18-ին Հայաստանում կայացող նախագահական ընտրությունների արդյունքների կեղծման դեմ: Ըստ այդ տեղեկատվության՝ հանրահավաքը պետք է անցկացվի ընտրությունների հաջորդ օրը՝ փետրվարի 19-ին, ժամը 18.00-ին, Երևանի «Ազատության» հրապարակում:

Ակցիայի մասին տեղեկատվությունը հրապարակված է «Հանուն 2013 թվականին Հայաստանում արդար ընտրությունների» ընկերակցության էջում: Տվյալ միջոցառման աջակիցների թվում է նաև «Թուրքիայի հայերը՝ ի աջակցություն նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին» ընկերակցությունը:

Տվյալ տեղեկատվությունը լայնորեն տարածում են ՀԱԿ-ի, «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների համակիրները: Ակցիային մասնակցելու հրավեր և Րաֆֆի Հովհաննսյանի թեկնածությունն աջակցելու ուղերձ է հղվել նաև ԱՄՆ քաղաքացիներին, ինչը տեղակայվել է Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCA), Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Հայաստանում ամերիկյան USAID կառավարական կազմակերպության ներկայացուցչության, ամերիկացի հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆֆի, ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսի (հանդիսանում է Սենատի Armenian Caucus խմբի անդամ), Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, ամերիկյան ոչ կառավարական կազմակերպության՝ «Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության Facebook-ի պաշտոնական էջերում:

Հայտարարության տեքստում նշված է, որ ընտրությունների կեղծում թույլ չտալու համար հայ և ամերիկացի քաղաքացիները պետք է աջակցեն Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական կամպանիային, և այդ պատճառով էլ մարդիկ քվեարկության հաջորդ օրը հրավիրվում են «Ազատության» հրապարակում կայանալիք հանրահավաքին: Տեքստում ասվում է, որ «եկել է ժամանակը՝ փոխելու համար հայ ժողովրդի կյանքը» և որ «Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանի իրական նախագահն է»:

Ուշադրություն հատկացվում նրան, որ այդ թեմայի շուրջ բոլոր գրություններն ու մեկնաբանությունները հրապարակվել են անգլերենով: Այս ամենը ռուսական գործակալությանը տեղիք է տվել մտածելու, թե Րաֆֆի Հովհաննիսյանը մտադիր է ԱՄՆ-ի աջակցությամբ «նարնջագույն հեղափոխություն» անցկացնել Հայաստանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս