
ՌԴ-ն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում արել է ամեն հնարավոր բան. Վլադիմիր Դորոխին

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը մեկնաբանել է ադրբեջանական Turan լրատվական գործակալության այն կարծիքը, թե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն իր նախորդ Դմիտրի Մեդվեդևի, ուշադրություն չի հատկացնում Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Ռուսաստանը շարունակում է մնալ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկը: Պուտինը հիանալի գիտի, թե ինչի մասին է գնում խոսքը: Նա իրազեկված է իր հրահանգների հիման վրա տարվող բանակցային գործընթացի ընթացքի մասին: Ռուսաստանն արել է այն ամենը, ինչ հնարավոր է եղել անել և շարունակելու է անել` հասնելու համար Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»: