
«SOS, SOS, SOS, SOS, SOS, SOS. այս հանցագործությունը չի մարսվելու»

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում նախազգուշացնում է ՀՀ նախագահի ընտրությունների ժամանակ պլանավորովող հանցագործության մասին:
Ըստ Արթուր Սաքունցի, Լոռու մարզի պաշտոնատար անձանց հրամայված է ապահովել ընտրողների տեղափոխումը Երևան, որտեղ քվեարկելու են տեղամասերում ըստ լրացուցիչ ցուցակների և նորից վերադարձնելու են Վանաձոր, տեղում, ըստ հիմնական ցուցակների, քվեարկելու համար
«SOS, SOS, SOS, SOS, SOS, SOS… ի հաստատումը «Ժառանգության» կողմից լրացուցիչ ցուցակների մասին հաղորդագրության.. շաատ վստահելի աղբյուրների համաձայն, Լոռու մարզի պաշտոնատար անձանց հրամայված է ապահովել ընտրողների (հավանաբար մերձավոր հարազատների, կամ բարեկամների) տեղափոխումը Երևան, որտեղ քվեարկելու են տեղամասերում ըստ լրացուցիչ ցուցակների և նորից վերադարձնելու են Վանաձոր, տեղում, ըստ հիմնական ցուցակների, քվեարկելու համար..
Հասկանալի է, որ դա չի արվի ցուցացդրական, միկրոավտոբուսներով, այլ սեփական մեքենաներով.. այս հրեշավոր կեղծիքի դեմն առնելու մասին պետք է արդեն մտածել.. այս հանցագործությունը չի մարսվելու.. այնքան են վախեցած, որ չեն ընտրվելու, որ գնում են նման այլանդակության..»,- գրել է Արթուր Սաքունցը: