Ռեքս Թիլերսոնի հեռացումը պետքարտուղարի պաշտոնից զարմանալի չէր՝ հաշվի առնելով նախագահի հետ նրա տարաձայնությունները մի շարք լուրջ հիմնախնդիրների շուրջ: Խնդիրը պաշտոնից ազատելու ձևի մեջ է, քանի որ Թիլերսոնը դրա մասին իմացել է նախագահի թվիթերյան գրառումից:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ի սպանդից տասը տարի անց այս քրեական գործով ուշագրավ տեղաշարժ է սկսվել: Այս թեմայի վրա տեւական ժամանակ տաբու էր դրված:
Սալվադորում աբորտի համար 30 տարվա բանտարկության դատապարտված կնոջն ազատ են արձակել 15 տարի անց:
Սայտամայի պրեֆեկտուրայում գտել են Ճապոնիայում խոշորագույն դրամական գանձը, գտածոն ցուցադրված է Կումագայա քաղաքի պրեֆեկտուրայի մշակութային արժեքների պահոցում։
«Լիահույս չեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում ԱՄՆ-ն դրական ուղղությամբ կընթանա: Դեռ վաղ է խոսել, թե ինչպիսին կլինի ամերիկյան նոր քաղաքականությունը»:
Իրանի խոշորագույն ավիաընկերության՝ Iran Air-ի ղեկավարությունը որոշում է ընդունել օդաչուների աշխատատեղեր բացել կանանց համար:
Ռուսաստանը եւ ԱՊՀ-ի մյուս պետությունները 2017 թվականի արդյունքներով աշխարհի առաջատարներն են դարձել մուլտիմիլիոնատերերի թվի աճի տեմպերով. երկրների այս խմբում 5 մլն դոլար եւ ավելի կարողություն ունեցողներն ավելացել են 27 տոկոսով եւ կազմել 42 հազար 390 մարդ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Ես կցանկանայի, որ դա իրավական դիտարկվեր, թեև քաղաքական ուժերն են այդ հարցը վեր բարձրացնում».- ասում է փաստաբան, Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող լուծարված Փաստահավաք խմբում «Ժառանգությունը» ներկայացրած անդամ Սեդա Սաֆարյանը:
Bank of America Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Մոյնիհենը 250 անգամ ավելի է ստանում, քան միջին հաշվով բանկի աշխատակիցները:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովն այսօր ԱԺ-ում խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ասել է, թե ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին, ինչ մինչև այդ:
ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 13-ին Նյու-Յորքում մասնակցել է Միացյալ Թագավորության նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի անունը կրող գրադարանի ԱՄՆ Բարեկամների կազմակերպած ընդունելությանը:
Ճապոնիայի կառավարությունը մարտի 13-ին հավանություն է տվել չափահասության տարիքը 20-ից մինչեւ 18 նվազեցնելու վերաբերյալ օրենքին։
Ռուս դիվանագետներին Լոնդոնից արտաքսելու վերաբերյալ Մեծ Բրիտանիայի որոշումը կոպիտ սադրանք է:
168.am-ը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից հետաքրքրվեց, թե առաջիկայում ՀՀ-ում ի՞նչ ներքաղաքական զարգացումներ կարելի է ակնկալել՝ հաշվի առնելով, որ առջևում վարչապետի ընտրությունն է, իսկ ընդդիմության մի հատվածն արդեն սկսել է բողոքի ակցիաներ իրականացնել Սերժ Սարգսյանի առաջադրվելու դեմ:
2018 թ. փետրվարի 27-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում անցկացվեց հանրային քննարկում Արցախի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:
Հայաստանի և Ադրբեջանի կողմից սպառազինության գնումների կառուցվածքը ելնում է այն նպատակներից, որ հետապնդում են երկրները. ըստ այդմ՝ Հայաստանն ավելի շատ նախապատվությունը տալիս է պաշտպանական, ինչպես նաև պատժիչ հարվածներ հասցնելու համար նախատեսված զինատեսակներին, մինչդեռ Ադրբեջանի նախապատվությունը հստակ է՝ այն ամենը, ինչ պետք է հարձակվողական օպերացիայի համար:
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դադարեցվել են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Օհանյանի լիազորությունները՝ պայմանավորված առողջական խնդիրներով:
ՀՀ դատախազության պատասխանում նաև նշվում է, որ «քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք»:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը գտնում է՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այցը Վաշինգտոն բավականին մեծ քայլ է քաղաքական առումով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ սա կարևոր քայլ է այն առումով, որ ԱՄՆ-ի ղեկավարությունը կամ այն շրջանակները, որոնք ձևավորում են ԱՄՆ-ի քաղաքականությունը, փորձում են շոշափել Արցախի Հանրապետության ղեկավարության տրամադրությունները:
Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։
Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ:
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայումս կուսակցության ներսում առկա տարաձայնություններին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հետ:
Անգելա Մերկելը, որը չորրորդ անգամ անընդմեջ ընտրվել է Գերմանիայի կանցլեր, երդում է տվել Բունդեսթագում:
Մի քանի տարի առաջ էր… Հանրային հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ելույթ ունեցողը, Հայաստանում մնալու կարեւոր փաստարկներից մեկն էլ երիտասարդներին դիմելով դիտարկեց մեր «տատեր- պապերի գերեզմանները» (բանախոսը մինչ այդ անդրադարձել էր իր իսկ ձեւակերպմամբ` «մեր նախնինների հերոսական անցյալին»), վերջին շարքերում նստած երիտասարդներից մեկը տեղից գրեթե բղավեց` «Ձեզ չի՞ թվում, որ այս պահին զբաղված եք ընդամենը հայրենասիրական էմոցիաներ գողանալով:
Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին պատասխան տալու Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պաշտոնանկության պատճառով սիրիական Մանբիջի շուրջ թուրք-ամերիկյան բանակցությունները կարող են հետաձգվել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովին, ով Հայաստանում է գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հետ կոմիտեի համատեղ նիստերի անցկացման կապակցությամբ։
Եվրամիությունը որոշել է խոստացված 3 մլրդ եվրոն հատկացնել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար:
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես է ԱՄՆ-ում ոստիկանը սպանում դպրոցական ավտոբուսի վրա հարձակված անզեն մարդուն: