
Եվրամիությունը 3 մլրդ եվրո է հատկացնում Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար

Եվրամիությունը որոշել է խոստացված 3 մլրդ եվրոն հատկացնել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար: Այդ մասին մարտի 14-ին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) մամուլի ծառայությունը:
«Այսօր ԵՀ-ն ձեռնամուխ է լինում 3 մլրդ եվրոյի չափով երկրորդ մասնաբաժնի մոբիլիզացմանը Թուրքիայում փախստականների համար ֆինանսավորման շրջանակներում այն բանից հետո, երբ միջոցների առաջին մասն ամբողջությամբ հատկացվեց 2017 թվականին վերջին»,-ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ: