Բաժիններ՝

«Սուր հովարների» լիամետրաժ ֆիլմը կթողարկվի 2026 թվականին

«Սուր հովարներ» սերիալի աստղ, օսկարակիր դերասան Քիլիան Մըրֆին բացահայտել է «Անմահ մարդը» լիամետրաժ ֆիլմ-շարունակության թողարկման ամսաթիվը։ Այս մասին գրում է CBR.com-ը:

«Հաջորդ տարի»,- ասել է Մըրֆին հաղորդավար Գրեհեմ Նորթոնի հետ հարցազրույցի ժամանակ։

Ֆիլմը հասանելի կլինի Netflix-ում. ճշգրիտ ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ: Մըրֆին կրկին կմարմնավորի բիրմինգհեմցի գանգստեր Թոմաս Շելբիի դերը: Դերասանական կազմում են նաև Բարի Քեոգանը, Ռեբեկա Ֆերգյուսոնը, Թիմ Ռոթը, Սթիվեն Գրեհեմը և ուրիշներ: Ֆիլմի ռեժիսորն է Թոմ Հարփերը, սցենարի հեղինակը «Սուր հովարների» ստեղծող Սթիվեն Նայթն է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս