 
                        Հալեպում մարտեր են ընթանում Սիրիայի կառավարական ուժերի և տեղական խմբավորումների միջև
 
                                    Ուժգին բախումներ, հրաձգություն և ռմբակոծություն է սկսվել Հալեպի Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե շրջաններում. մարտերն ընթանում են Սիրիայի կառավարական ուժերի և տեղական խմբավորումների միջև: Ինչպես հաղորդում են տեղական Telegram ալիքները՝ քաղաքում լսվում են կրակոցներ և ականանետի պայթյուններ:
Երկրի պաշտպանության նախարարությունը շեշտել է, որ Սիրիան շարունակում է հավատարիմ մնալ մարտի 10-ի համաձայնագրին և չունի հարձակողական գործողություններ սկսելու ծրագրեր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        