 
                        «Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է». Թուրքիայի վարչապետ
 
                                    Բաքու մեկնած Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հանդիպել է Ադրբեջանի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի հետ։
Ասադովի հետ հանդիպման ժամանակ Յըլդըրըմը, անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը, ասել է.
«Լեռնային Ղարաբաղի հարցը դեռևս արյունահոսող վերք է: Անշուշտ օրերից մի օր այս սխալը կշտկվի: Թուրքիան կշարունակի լինել Ադրբեջանի կողքին այդ արդար գործում։ Տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից Ադրբեջանը պետք է ուժեղ լինի»,- ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ ասել է Թուրքիայի վարչապետը։
Աղբյուրը հաղորդում է, որ Յըլդըրըմը հանդիպել է նաև Իլհամ Ալիևի հետ։
Թուրքիայի վարչապետը Ադրբեջանում մասնակցելու է Բաքվի 6-րդ համաշխարհային համաժողովին։ Համաժողովի շրջանակներում թուրք պաշտոնյան հանդիպումներ է ունենալու այլ երկրների նախագահների և բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        