Նրանցից մեկը պատմում էր, որ առևանգելուց օրեր անց վեադարձրել են դաժանորեն սպանված եղբոր խոշտանգված մարմինը. Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն ֆեյսբուքյան իրէջում գրում է.

«Սահմանամերձ Չորաթան գյուղում եղել եմ տարիներ առաջ, երբ թշնամու կրակոցից զոհված զինծառայողների մասին պատմություններն էինք լուսաբանում։ Այցելել ենք մի քանի ընտանիքներ, որոնք իրենց զոհված որդիների պատմություններին զուգահեռ՝ հիշում էին ադրբեջանցիների կողմից առևանգված և սպանված իրենց հարազատների մասին։ Նրանցից մեկն, օրինակ, պատմում էր, որ առևանգելուց օրեր անց վեադարձրել են խոշտանգված ու դաժանորեն սպանված եղբոր մարմինը։

Մենք նրանց չենք հարցրել, բայց նրանք պատմում էին։ Այդ պատմությունները չեն մոռացվում, որովհետև իրական են և թարմ։ Մարդկանց մեջ այսօր էլ առկա են այդ վախերն ու տագնապները։

Երեխաները ենթագիտակցորեն Մասիս սար ու ցեղապանություն են նկարում, քանի որ լուռ նրանց է փոխանցվում հարազատների ապրումները։ Սա է մարդկայինը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031