
Մոսկվան հայտնել է Սկրիպալի գործով Լոնդոնի հետ համագործակացության իր պայմանները

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին պատասխան տալու Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում, տեղեկացնում է BBC-ին:
«Երբ պաշտոնական հարցում ստացվի, մենք, ինչպես եւ սահմանված է քիմիական զենքի արգելման կոնվենցիայով մեր հանձնառություններին համապատասխան՝ 10-օրյա ժամկետում անպայման պատասխան կտանք, որը համահունչ կլինի այդ միջազգային փաստաթղթի պահանջներին»,- ասել է նա:
Նախարարը նաեւ նշել է, որ Լոնդոնն ստիպված կլինի պատասխան տալ «միջազգային հանրակցությանը մոլորության մեջ գցելու փորձի համար»:
Սերգեյ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի կարգի դրդապատճառներ չի ունեցել մահափորձ կատարելու Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետի դեմ, եւ դա շահավետ է նրանց, ովքեր ցանկանում են «շարունակել ռուսատեցության արշավը»: