Դատախազությունը հիմքեր չի գտնում Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար

«2008թ. մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, կրելու և սպանությունների դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող գործերով մինչ այս պահը ձեռք բերված փաստական տվյալներով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ նախաքննության մարմնին ցուցում տալու հիմքեր չկան»,- «168 Ժամին» տեղեկացրել են ՀՀ դատախազությունից՝ ի պատասխան ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ուղղված մեր հարցման, թե 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում նախատեսվո՞ւմ է հարցաքննել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

ՀՀ դատախազության պատասխանում նաև նշվում է, որ «քրեադատավարական կարգավորումների համաձայն՝ անձին որպես վկա հարցաքննելու համար վարույթն իրականացնող մարմինը պետք է հիմքեր ունենա ենթադրելու, որ որպես վկա հրավիրվող անձին կարող է հայտնի լինել տվյալ գործով պարզման ենթակա որևէ հանգամանք»:

 

Տեսանյութեր

Լրահոս