 
                        Արսեն Ղուկասյանը կալանավորվեց 1 ամիս ժամկետով
 
                                    Փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատական նիստից հետո ֆեյսբուքում գրառում է կատարել` տեղեկացնելով, որ Արսեն Ղուկասյանը կալանավորվել է 1 ամիս ժամկետով։
Հիշեցնենք` կալանք տվող դատավորը Մասիս Մելքոնյանն է։
Ավելի վաղ պաշտպանը մանրամասնել էր`Ս.թ. սեպտեմբերի 29-ին ՊՆ շենքի մոտ տեղի ունեցած քաշքշուկի առթիվ ՊՆ և ՌՈ ծառայողների հաղորդման հիման վրա նախաձեռնված վարութի շրջանակներում ձերբակալվել են անհայտ կորած անձանց հարազատներ Արսեն Ղուկասյանը և Ապիջան Սարգսյանը:
Օրեր առաջ 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացրել Պաշտպանության նախարարության դիմաց՝ պահանջելով հանդիպում Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի և Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        