Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակության անդամներին ԱՄՆ-ի կողմից վիզա տրամադրելու կապակցությամբ Ադրբեջանի վրդովմունքը, որ բողոքի նոտա է հղել Վաշինգտոնին, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը բնական է համարում։
Հայաստանի եւ Եվրամիության միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների մեծ մասը անմիջապես վավերացումից հետո կդրվի ժամանակավոր կիրառման:
Իսրայելական հրետանին մարտի 15-ին կրակ է բացել Գազայի հատվածում պաղեստինյան խմբավորումների դիրքերի վրա:
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 14-ին լրագրողների հետ զրույցում նշել է, որ Բրիտանիայի հետախուզությունը և Ազգային հանցավորության գործակալությունը սկսելու է վերահսկել և քննություն իրականացնել կոռուպցիոն գործարքներ իրականացնելու մեջ կասկածվող անձանց ֆինանսական և գործարար վարքագծի շուրջ:
ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի Միջազգային գործերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը երեկ ՀՀ ԱԺ-ում խոսելով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու մասին՝ ասել է, թե ՌԴ-ն հետևություններ է արել 2016 թվականի ապրիլյան պատերազմից, և այժմ նույն մասշտաբի զենք չի վաճառում Ադրբեջանին, ինչ մինչև այդ:
Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 14-ին Վաշինգտոնում ադրբեջանական դեսպանատան դիմաց Իլհամ Ալիևի բռնապետական ռեժիմի դեմ ուղղված բողոքի ակցիա են իրականացրել:
ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար-դեսպան Պյոտր Սվիտալսկին տպավորված է վերջին ամիսների ընթացքում սննդի անվտանգության ապահովման ուղղությամբ ՀՀ կառավարության նախաձեռնություններով:
Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին «Լեռնային Ղարաբաղում խաղաղության հեռանկարները. Տեղական եւ միջազգային տեսանկյուններ» թեմայով միջազգային գիտաժողովի ժամանակ ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ակնկալում է միջազգային հանրության արձագանքն Ադրբեջանի իշխանությունների արած հայտարարություններին:
Մարտի 14-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այցելել է ԱՄՆ Կոնգրես:
Ձյան առատ տեղումները Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում գործնականում կազմալուծել են երթեւեկությունը:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հետաձգել է այցը Միացյալ Նահանգներ:
Boeing կորպորացիան մարտի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին է ներկայացրել F/A-18 Growler անվանական ռազմական ինքնաթիռը:
Առնվազն վեց մարդ է զոհվել, եւս 14-ը՝ վերքեր ստացել մարտի 14-ի երեկոյան Սենեգալի հարավում ռազմական ուղղաթիռի կործանման հետեւանքով:
Միացյալ Նահանգները մարտի 14-ին արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) հայտարարության նախագիծը հաջակցություն առաջընթացի Կորեական թերակղզու իրադրության կարգավորման գործում, որն առաջարկել էին Ռուսաստանը եւ Չինաստանը:
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ ավիաբազայի մերձակայքում աղետի է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչը, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այդ մասին հայտնել է CBS News-ը՝ հղում անելով զինվորականների:
Սպիտակ տունը պաշտպանել է 23 ռուս դիվանագետների արտաքսման Մեծ Բրիտանիայի որոշումը՝ Գլխավոր հետախուզական վարչության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորմանը Ռուսաստանի մեղսակցության մեղադրանքների պատճառով։
Ամերիկացի քաղաքական տեսաբան եւ մեկնաբան Լոուրենս Քուդլոուն համաձայնել է դառնալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գլխավոր տնտեսական խորհրդականը եւ կգլխավորի Սպիտակ տանն առընթեր Ազգային տնտեսական խորհուրդը:
Կոպենհագենում պաշտոնական այցելությամբ գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին հանդիպեց Դանիայի պետական եկամուտների նախարար Կարստեն Լորիտզենի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձներ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Լոնդոնը չի պատրաստվում Մոսկվային տրամադրել այն նյութի նմուշը, որով թունավորվել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալը:
Թուրքական դատարանը հրաժարվել է բավարարել Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին ազատ արձակելու միջնորդությունը:
«Փաստ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո նոր Սահմանադրությամբ մի քանի փոխվարչապետ կունենանք: Իշխանական վերնախավում քննարկվում է նախագահի աշխատակազմի ղեկավար, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հարցը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին Վաշինգտոնում այցելել է Ամերիկայի հայկական ազգային կոմիտե (ԱՀԱԿ), հանդիպել կառույցի ղեկավար կազմի եւ աշխատակիցների հետ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին այցելել է ԱՄՆ Կոնգրես:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզային իշխանություններին հաջողվեց ազատվել աղմկահարույց պատմությունների կիզակետում հայտնված Արտաշատի թիվ 1 դպրոցի արդեն նախկին տնօրեն Անահիտ Վարդանյանից։
«Ժողովուրդ»թերթը գրում է. «Ապրիլի 17-ին` ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, եւ հստակ երեւալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները փորձում են առանձնապես շատ մեծ շուք չհաղորդել Արմեն Սարգսյանի ինաուգուրացիային՝ պատճառաբանելով, որ նորընտիր նախագահն այլեւս առաջնային մանդատ չունի, սակայն բուն պատճառներից մեկն էլ «հարգանքն» է այդ օրն իր պաշտոնավարումն ավարտող Սերժ Սարգսյանի նկատմամբ:
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական գործիչների, ուժերի ներկայացուցիչների հետ, անձամբ ինքը հանդիպել է ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանի հետ, քննարկումները շարունակվելու են, դրանք բացվել են, բայց չեն փակվել։
«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը այդ պաշտոնը ստանձնում է արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի շնորհիվ: