Սիրիայի Աֆրին քաղաքի (Հալեպից 65 կիլոմետր հեռավորությամբ) քրդաբնակ արվարձանները մարտի 14-ին ենթարկվել են թուրքական զինուժի հրետակոծմանը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգին համարել է այն մեծ գիտնակններից մեկը, որի ժառանգությունը չի մոռացվի:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խախտելով ՄԱԿ ԱԽ կողմից Սիրիայում զինադադար հաստատելու վերաբերյալ բանաձևը, բացահայտ կերպով սպառնացել է բռնազավթել սիրիական Աֆրինը:
«Այս ծրագիրը մոտ 900 հազար եվրո արժողության ծրագիր է, և կարծում եմ, որ այս գումարն արժե ծախսել դրա վրա։ ԵՄ և անդամ պետությունների համար Հայաստանի բարեփոխումներին աջակցելն առաջնային խնդիր է»:
Բունդեսթագի պատգամավորները մարտի 14-ին Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ Անգելա Մերկելին ընտրել են Գերմանիայի կանցլեր:
Ռուսաստանում ուշադիր հետևել են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ քննարկումներին և հարգում են այդ բարեփոխումների արդյունքում կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հայ ժողովրդի ընտրությունը:
Ճապոնացի մասնագետները մարտի 14-ին Ճապոնական ծովի ափի Ֆուկուիի պրեֆեկտուրայում վերագործարկել են «Օի» ատոմակայանի երրորդ ռեակտորը:
Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Խանը հայտնել է, որ բազմիցս հակամուսուլմանական ուղերձներ է ստացել Twitter-ի իր օգտահաշվում:
Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 13-ի երեկոյան Լիբանանում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպել է Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
«Իշխանությունն էլ է հասկանում, որ այս կերպ կառավարելով՝ էֆեկտիվություն չկա, այսինքն՝ հնարավոր չէ ժողովրդին պահել միայն անվտանգության խնդիրներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:
Լիբանան կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը՝ մարտի 13-ին, վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում գործող հայկական հոգևոր և կրթամշակութային օջախներ:
ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի առաջարկած օրինագիծն այսօր հավանության արժանացավ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում և դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ օրակարգ:
Գերմանիայի Ձախերի կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Ուլլա Յելպկեն մտահոգություն է հայտնել, որ եթե Թուրքիան սիրիական Աֆրինում շարունակի «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը, ապա Աֆրինի խաղաղ բնակչությունը կարող է կանգնել զանգվածային կոտորածի առջև
«Մենք պարտավոր ենք անել դա այդ պայմանագրերին համապատասխան: Սակայն իմ ունեցած տեղեկատվությամբ դա չի լինի այն մասշտաբներով, որը կար 2016թ. ապրիլի դրությամբ: Անկասկած, մենք արձագանքում ենք իրավիճակին, որը տեղի ունեցավ 2016թ. ապրիլին»:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն հայտարարել է, որ իր երկիրը հետ է կանչում Հռոմի ստատուտի վավերացումը, որը հիմնել է Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ):
Ադրբեջանցի ակտիվիստները մարտի 13-ին Բեռլինում Ադրբեջանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա են իրականացրել:
Հարավային Կորեայի նախկին նախագահ Լի Մյոն Բաքը Սեուլի կենտրոնական շրջանի դատախազություն հարցաքննության է ներկայացել այն տարիներին կոռուպցիայի եւ ծառայողական լիազորությունների չարաշահման գործի շրջանակներում, երբ նա զբաղեցնում էր պետության ղեկավարի պաշտոնը:
ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը «բացում է Պանդորայի արկղը» տիեզերքում զենքի տեղաբաշխման հնարավորության վերաբերյալ հայտարարություններով։
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը մարտի 12-ին Նյու Յորքում Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական գրասենյակում հանդիպել է հայ համայնքի երիտասարդ մասնագետների հետ:
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը կոչ է արել կրիպտոարժույթների շուկան կարգավորել գլոբալ մակարդակով, այլապես այդ շուկան խիստ կքրեականացվի։
Ռուսաստանի նախագահի թեկնածու Քսենյա Սոբչակը մարտի 14-ին կայացած հեռուստաբանավեճերում որպես ազգային գաղափար է առաջարկել ձգտումը դեպի եվրոպական արժեքները՝ ազատությունը, օրենքի առջեւ հավասարությունը եւ բարձր կենսամակարդակը:
Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի հրավերով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 14-ին պաշտոնական այց կկատարի Կոպենհագեն։
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն նախապատրաստում են միջկորեական գագաթնաժողովը, որը պլանավորված է ապրիլի վերջին:
Պաշտոնական այցով Շվեդիայում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 13-ին հանդիպեց Շվեդիայի խորհրդարանի նախագահ Ուրբան Ահլինին և Ռիկսդագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներին:
Միացյալ Նահանգներին ապագայում կարող է պահանջվել տիեզերական ուժերի ստեղծում՝ որպես զինված ուժերի լիարժեք տեսակ:
«Մետաքսի նոր ճանապարհ» նախագծի իրագործումը աշխարհի համար կապահովի խոշորագույն ենթակառուցվածքային համակարգերից մեկի ստեղծումը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 13-ին հայտարարել է, որ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթին նշանակել է պետքարտուղարի՝ հանրային դիվանագիտության հարցերով տեղակալի պաշտոնակատար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսով Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ քննարկել է ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի թունավորման միջադեպը:
Սիրիացի զինծառայողները մարտի 13-ին գրավել են Քադամ թաղամասը, որը գտնվում է Դամասկոսի հարավային ծայրամասում:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ մինչեւ ուշ երեկո շարունակվում էր ԱԺ «Ելք» խմբակցության նիստը: Իսկ քննարկումների թեման դաշինքի կողմից Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ձեւաչափի մասին որոշումն էր: