
Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի ԱԽ-ի արտահերթ նիստ է գումարում Սկրիպալի գործով

Մեծ Բրիտանիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է նախաձեռնում ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի կապակցությամբ:
Այդ մասին Միացյալ Թագավորության ԱԳ նախարարությունը մարտի 14-ին հայտնել է իր Twitter-ում: «Մեծ Բրիտանիան պահանջել է անցկացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի նրա անդամներին տեղեկացնի Սոլսբերիում նյարդակաթվածահարական նյութի կիրառմամբ հարձակման հետաքննության մասին»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: