Համացանցում տարածվում է ԱՄՆ-ում ոստիկանի կողմից ավտոբուսի վրա հարձակված անձին սպանելու տեսագրությունը
Համացանցում հայտնվել է տեսագրություն, թե ինչպես է ԱՄՆ-ում ոստիկանը սպանում դպրոցական ավտոբուսի վրա հարձակված անզեն մարդուն: Դեպքը տեղի էր ունեցել մարտի 12-ին Կալիֆոռնիա նահանգում գտնվող Թուլարե շրջանում, որտեղ ոստիկանները կրակել և սպանել էին 27-ամյա Ջոնթել Ռիդմին:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանության աշխատակիցները դեպքի վայր էին հասել ավտոբուսի վարորդի ահազանգի հետքերով: Վերջինս հայտնել էր, որ իրեն անհայտ պայմաններում դպրոցական ավտոբուսի վրա է հարձակվել մի քաղաքացի: Ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել էր անհայտ անձի ինքնությունը: Առերևույթ հանցանք կատարած անձը Ջոնթել Ռիդմին է եղել:
Ոստիկանության փոխանցմամբ սպաները փորձել են ձերբակալել Ռիդմիին, սակայն նա դիմել է փախուստի: Օրենքի պաշտպանները կիրառել են էլեկտրահարիչ, բայց՝ անհաջող: Նրանք հայտնում են նաև, որ Ռիդմիին հետապնդելուց և նրան ձերբակալելու փորձից հետո հնչել են կրակոցներ:
Երկու սպաները գտնվում են վճարովի վարչական արձակուրդի մեջ, քանի որ Թուլարե շրջանի Շերիֆի վարչական գրասենյակը քննում է այս գործը:
Կալիֆոռնիայում ոստիկանը գնդակահարել է հետապնդումից խույս տվող անզեն կասկածյալին
Համացանցում հայտնվել է մարտի 12-ի միջադեպի տեսագրությունը. Կալիֆոռնիայի Թուլար դեպարտամենտի ոստիկանության աշխատողը հրազենով կրակել և սպանել է 27 ամյա անզեն հետապնդվողինhttps://armenpress.am/arm/news/926070/hamacancum-taratsvum-e-amn-um-ostikani-koxmic-avtobusi.html
Gepostet von Armenpress am Mittwoch, 14. März 2018