Արման Եղոյանը կգործուղվի Անդորրա

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի (ՖԽՎ) Եվրոպայի տարածաշրջանի 37-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար հոկտեմբերի 19-23-ը Անդորրա լա Վելլա (Անդորրայի Իշխանապետություն) կգործուղվի ՖԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։

Պատվիրակության կազմում կլինի նաև Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Էդուարդ Բադոյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան կարգադրությունը ստորագրել է այսօր՝ հոկտեմբերի 6-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031