Բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է իմունային համակարգի ուսումնասիրությունների համար

Բժշկության կամ ֆիզիոլոգիայի 2025 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնականներ Մերի Բրունկովին, Ֆրեդ Ռամսդելին և Շիմոն Սակագուչիին՝ իմունային համակարգի ոլորտում իրենց հետազոտությունների համար։ Այս մասին երկուշաբթի օրը Ստոկհոլմում հայտարարել է Նոբելյան կոմիտեն, գրում է РИА Новости-ն:

Մրցանակը շնորհվել է այսպես կոչված պերիֆերիկ իմունային տոլերանտության ոլորտում իրականացված հետազոտությունների համար՝ մոլեկուլային-բջջային մեխանիզմի, որը կարևոր դեր ունի ավտոիմուն հիվանդությունների կանխարգելման գործում։

Մերի Բրունկովը (1961) աշխատում է Համակարգային կենսաբանության ինստիտուտում (Սիեթլ, ԱՄՆ)։ Ֆրեդ Ռամսդելը (1960) Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ) գտնվող Sonoma Biotherapeutics ընկերության գիտական ղեկավարն է։ Շիմոն Սակագուչին (1951) աշխատում է Օսակայի համալսարանում (Ճապոնիա)։

Մրցանակի գումարը՝ 11 միլիոն շվեդական կրոնը (մոտ 107 հազար դոլար), հավասարապես կբաժանվի դափնեկիրների միջև։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031