
«Լոնդոնը 23 ռուս դիվանագետի կարտաքսի Սկրիպալի թունավորման կապակցությամբ». Թերեզա Մեյ

Մեծ Բրիտանիան 23 ռուս դիվանագետների կարտաքսի Սոլսբերիում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Թերեզա Մեյը, տեղեկացնում է BBC-ին:
Այս որոշումն ընդունվել է, քանի որ Մոսկվան չի պատասխանել Մեյի պահանջին՝ 24 ժամվա ընթացքում Լոնդոնին բացատրել, թե ինչպես է Ռուսաստանում մշակված թունավոր նյութը հայտնվել Բրիտանիայում: Մարտի 14-ի առավոտյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Լոնդոնին պատասխան տալ Մեծ Բրիտանիայում ռուսական հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով պաշտոնական հարցում ստանալու պահից 10 օրվա ընթացքում:
Նախարարը նաեւ նշել է, որ Լոնդոնն ստիպված կլինի պատասխան տալ «միջազգային հանրակցությանը մոլորության մեջ գցելու փորձի համար»: Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը ոչ մի կարգի դրդապատճառներ չի ունեցել մահափորձ կատարելու Գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետի դեմ, եւ դա շահավետ է նրանց, ովքեր ցանկանում են «շարունակել ռուսատեցության արշավը»:
Մարտի 14-ին նաեւ հայտնի է դարձել, որ Սոլսբերիում տեղի ունեցած միջադեպի պատճառով Մեծ Բրիտանիան պահանջել է գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ: Այն, ինչպես հայտնել են բրիտանական մշտական ներկայացուցչությունում, կսկսվի Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին: