
Թուրքիայի և Ղրղզստանի առևտրի ծավալը հասել է 1.5 մլրդ դոլարի

Ղրղզստանում Թուրքիայի դեսպանատունը տվյալներ է հրապարակել երկու երկրների առևտրաշրջանառության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ 2024-ին երկուստեք առևտրի ծավալը ավելացել է 5%-ով՝ կազմելով 1.5 մլրդ դոլար։
Թուրքիայի ներդրումները Ղրղզստանում գերազանցել են 1.4 մլրդ դոլարը։ Ղրղզստանում գործում է մոտ 350 թուրքական ընկերություն, որոնք գործունեություն են ծավալում շինարարության, էներգետիկայի, տրանսպորտի, զբոսաշրջության և հանքաարդյունաբերության ոլորտներում։
Նշվում է, որ կրթությունը շարունակում է մնալ երկկողմ համագործակցության առաջնահերթությունների թվում: Ղրղզստանում գործում է թուրքական «Maarif» հիմնադրամին կից դպրոցների ցանց, որտեղ սովորում է մոտ 16700 ուսանող։