Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ Աղոթքի ազգային օրվա հանձնախմբի նախագահի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը դեսպանատանը հյուրընկալել է ԱՄՆ Աղոթքի ազգային օրվա հանձնախմբի նախագահ տիկին Քեթի Բրենզելին. այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը:

«Զրուցակիցները կարևորել են Հայաստանն ու ԱՄՆ-ն միավորող քրիստոնեական արժեքների դերը, ինչպես նաև անդրադարձել համագործակցության հնարավոր ձևաչափերին և գաղափարներին։

Աղոթքի ազգային օրը հիմնադրվել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1952 թվականին և 1988 թվականին ամրագրվել նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից՝ որպես ամենամյա պետական օր, որը նշվում է մայիս ամսվա առաջին հինգշաբթի օրը։ Այն դաշնային մակարդակով ճանաչված նախաձեռնություն է՝ նպատակաուղղված հանրային կյանքում աղոթքի և հավատքի դերի ընդգծմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս