Պուտինն ու Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, Թրամփի ծրագիրը

ՌԴ նախագահ Պուտինն ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հեռախոսով քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Թրամփի ծրագիրը։

Ռուսաստանի նախագահը վերահաստատել է պաղեստինյան հարցի համապարփակ կարգավորման վերաբերյալ ռուսական անփոփոխ դիրքորոշումը։ Քննարկվել են նաև տարածաշրջանային այլ թեմաներ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, Սիրիայում տիրող իրավիճակի կայունացումը։

Նեթանյահուն Պուտինին շնորհավորել է գալիք ծննդյան օրվա կապակցությամբ, ՌԴ ղեկավարն ի պատասխան շնորհավորանքներ է փոխանցել Իսրայելի վարչապետին և իսրայելցի ժողովրդին հրեական Սուքոթ տոնի կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031