Բաժիններ՝

Bank of America-ի ղեկավարը 250 անգամ ավելի է վաստակել միջին աշխատակցից

Bank of America Corp.-ի գլխավոր գործադիր տնօրեն Բրայան Մոյնիհենը 250 անգամ ավելի է ստանում, քան միջին հաշվով բանկի աշխատակիցները: Այդ մասին հաղորդվում է բանկի հաշվետվության մեջ: General Electric Co.-ի ղեկավար Ջոն Ֆլաներիի աշխատավարձը միջին ցուցանիշը գերազանցում է 157 անգամ, AT&T Inc.-ի ղեկավար Ռենդալ Սթիվենսոնինը՝ 366 անգամ:

Այս տարի այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բաց շուկայում, առաջին անգամ պետք է տվյալներ հրապարակեն իրենց աշխատակիցների միջին աշխատավարձի վերաբերյալ՝ ի լրումն CEO-ի եկամուտների մակարդակի մասին տեղեկատվության, ինչպես նաեւ դրանց հարաբերակցությունը: Bank of America-ն դարձել է առաջին խոշոր բանկը, որը հրապարակել է 2017 թվականի ֆինանսական հաշվետվության այս տվյալները:

Անցյալ տարի ֆինանսական հիմարկության միջին աշխատավարձը կազմել է 87,115 հազար դոլար: Մոյնիհենն ստացել է 23 միլիոն դոլար, բայց CEO-ի աշխատավարձի նկատմամբ միջին վճարումների հարաբերությունը հաշվարկելիս օգտագործվում է նրա վաստակի հաշվարկի այլ մեթոդաբանություն, նշել է The Wall Street Journal-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս