Իրանի խոշորագույն ավիաընկերությունը կսկսի կին-օդաչուներ վարձել
Իրանի խոշորագույն ավիաընկերության՝ Iran Air-ի ղեկավարությունը որոշում է ընդունել օդաչուների աշխատատեղեր բացել կանանց համար: Այդ մասին հայտնել է Tehran Times թերթը: «Մեզ համար շատ կարեւոր է, որ մեր աշխատակիցների մեջ կին-օդաչուներ լինեն»,-հրատարակությունը քաղվածքներ է բերում ավիաընկերության տնօրեն Ֆարզանե Շարաֆբաֆիի հայտարարությունից:
Տարեկան մեկ անգամ Iran Air-ի ղեկավարությունը հայտարարում է մի շարք աշխատատեղեր բացելու մասին, եւ այս տարի շեշտը կդրվի ընկերությունում թույլ սեռի ներկայացուցչուհիներին որպես օդաչուներ ներգրավելու վրա:
Ներկայում ընկերությունում աշխատող միջին օղակի աշխատակիցների մոտավորապես 16 տոկոսը կանայք են, նշում է հրատարակությունը: Iran Air ավիաընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Թեհրանում, 25 երթուղի է ապահովում երկրի ներսում, ինչպես նաեւ տասնյակ միջազգային չվերթներ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: